Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Վենեսուելան սահմանափակում է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

Վենեսուելան սահմանափակում է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
21.03.2013 | 12:05

Վենեսուելան ժամանակավորապես դադարեցրել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման փորձերը։ Պատճառը Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի ներքին գործերին միջամտելն է։ Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը։
Նշենք, որ երեկ ամերիկացի գեներալ Ջոն Քելին ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունն անկում է ապրում, և տարակուսանք է հայտնել, որ Կարակասին կհաջողվի ցածր գներով նավթ մատակարարել իր համախոհներին։

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ